‘
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է դառնալ «Արսենալի» ֆուտբոլիստ:
«The Sun»-ը հաղորդում է, որ կողմերը սկսել են բանակցությունները, և կատալոնական ակումբը գործարքում Աարոն Ռեմսիի տրանսֆերը ներառելու ցանկություն է արտահայտել: «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին շատ է ցանկանում իր թիմում տեսնել Դեմբելեին և հանուն ֆրանսիացու պատրաստ է զիջել Ռեմսիի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի մեծ մասը Դեմբելեն բաց է թողել վնասվածքների պատճառով: «Բարսելոնայի» կազմում նա մասնակցել է 20 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
Ռեմսին 2017-18թթ. մրցաշրջանում Պրեմիեր լիգայում մասնակցել է 24 հանդիպման, խփել է 7 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում: Ավելի վաղ Աարոն Ռեմսիի անունը կապում էին «Չելսի» տեղափոխության հետ: Շրջանառվող լուրեր համաձայն, «Չելսին» պատրաստ էր 34 միլիոն եվրո առաջարկել «Արսենալին»:
‘