‘«Բարսելոնան» 100 միլիոն եվրո կառաջարկի Մարկո Վերատիի համար’

2494

«Բարսելոնան» մտադիր է պաշտոնական առաջարկով դիմել ՊՍԺ-ին իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի հարցով, հաղորդում է Football Italia-ն: Կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար կառաջարկի 100 միլիոն եվրո: Վերատին հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Իտալիայի ազգային հավաքականի խաղացողին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Թուրինի «Յուվենտուսը»:

Ավարտված մրցաշրջանում Վերատին մասնակցել է ՊՍԺ-ի 43 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

Վերատին 2012-ին իտալական «Պեսկարայից» է տեղափոխվել ՊՍԺ:

Նախորդ հոդվածը‘Մոնտենեգրոյում հարձակում է տեղի ունեցել հայ երկրպագուների վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոբսոն. Հաջորդ մրցաշրջանում Մանչեսթեր Յունայթեդը պայքարելու է չեմպիոնության համար’