‘«Բարսելոնան» 2015 թվականին չի կարող ձեռք բերել նոր ֆուտբոլիստներ’

775

«Բարսելոնան» չի մինչև 2016 թվականի հունվար ամիսը չի կարող ձեռք բերել նոր ֆուտբոլիստներ: Ինչպես հաղորդում է ВВС-ին, ՖԻՖԱ-ն մերժել է բողոքարկումը ավելի վաղ ընդունված՝ կատալոնացիներին ֆուտբոլիստներ ձեռք բերելու արգելքի առիթով:

Հիշեցնենք, որ  «Բարսելոնան» խախտել էր ՖԻՖԱ-ի ընդունած կանոնակարգը, որը վերաբերում է մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների ձեռքբերմանը: Կատալոնացիները փորձել են խուսափել պատժից, սակայն մերժում են ստացել: Այսպիսով, «Բարսելոնան» չի կարող ֆուտբոլիստներ ձեռք բերել երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ 2015 թվականի ձմռանը և ամռանը: Բացի դրանից, կատալոնացիները 305 հազար ֆունտ ստերլինգ տուգանք կմուծեն: 340 հազար ֆունտով տուգանվել է նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որն իր կանոնակարգը չի համապատասխանացրել ՖԻՖԱ-ի պահանջներին:

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ-ն նոր տրանսֆերային ռեկորդ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Միսուրիում երկրորդ սեւամորթի սպանությունից հետո իրադրությունը շարունակում է լարված մնալ ‘