«Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր կկնքի Լեւանդովսկու հետ

402

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր կկնքի Լեհաստանի հավաքականի 33-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հետ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Կատալոնական ակումբը համաձայնության է հասել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ եւ տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստը հուլիսի 16-ին «Բավարիայի» մարզաբազայում հրաժեշտ է տվել թիմակիցներին։

Լեւանդովսկուն ձեռք բերելու ցանկություն են ունեցել նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Չելսին», սակայն ֆուտբոլիստը դեմ է եղել այդ տարբերակներին։

Անցած մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 50 գոլ (35՝ Բունդեսլիգայում, 13՝ Չեմպիոնների լիգայում, 2՝ Գերմանիայի Սուպերգավաթում), կատարել 7 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԼոզանի մարզական արբիտրաժային դատարանը մերժել է ռուսական ակումբների և ՌՖՄ-ի բողոքը
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» ԱՄՆ է մեկնել առանց Չավիի