«Բարսելոնան» դեռ պարտք է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ երկու տարվա պայմանագիր կնքած Լիոնել Մեսիին, հաղորդում է իսպանական El Mundo-ն։
Հուլիսի 1-ին ավարտված պայմանագրով կատալոնական ակումբը պարտավոր է Մեսիին վճարել 39 միլիոն եվրոյի բոնուս հավատարմության եւ պայմանագրի ավարտից շուտ այլ ակումբի առաջարկ չընդունելու համար։
Օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարեց, որ իսպանական Լա Լիգայի ֆինանսական եւ կառուցվածքային սահմանափակումները թույլ չեն տալիս նոր պայմանագիր կնքել 34-ամյա արգենտինացի հարձակվողի հետ, որը համաձայնություն էր տվել համագործակցության երկարաձգմանը։
