‘«Բարսելոնա»-«Ատլետիկ»՝ 6:0, Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ է դառնում (տեսանյութ)’

948

«Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն 4-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով. Գորկա Իրայսոսը խախտեց կանոնները Լուիս Սուարեսի նկատմամբ և կարմիր քարտ ստացավ, իսկ Լիոնել Մեսսին դիպուկ իրացրեց «Ատլետիկի» դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: Նախքան ընդմիջման գնալը՝ 31-րդ րոպեին, Նեյմարը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ խաղակեսում մեկ գոլով աչքի ընկավ Իվան Ռակիտիչը, հեթ-տրիկով՝ Լուիս Սուարեսը: 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 2 միավորով, սակայն կատալոնական թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Ատլետիկը» մնաց 28 միավորով՝ 9-րդ տեղում:

ԲԱՐՍԵԼՈՆԱԱՏԼԵՏԻԿ

6-0 (2-0)

MC

 

1-0՝ Լիոնել Մեսսի 7՛ (11մ), 2-0՝ Նեյմար 31՛, 3-0՝ Լուիս Սուարես 47՛, 4-0՝ Իվան Ռակիտիչ 62՛, 5-0՝ Լուիս Սուարես 69՛, 6-0՝ Լուիս Սուարես 82՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 18.Խորդի Ալբա (15.Մարկ Բարտրա, 70), 22.Ալեիքս Վիդալ, 4.Իվան Ռակիտիչ (20.Սերխիո Ռոբերտո, 63), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա, 14.Խավյեր Մասկերանո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի (7.Արդա Թուրան, 46), 11.Նեյմար

ԱՏԼԵՏԻԿ. 1.Գորկա Իրաիսոս, 2.Էնեկո Բովեդա, 4.Էմերիկ Լապորտ, 6.Միկել Սան Խոսե, 10.Օսկար դե Մարկոս, 16.Քսաբյեր Էտշեյտա, 24.Միկել Բալենսյագա, 5.Խավյեր Էռասո, 7.Բենյատ Էտչեբերյա (8.Անդեր Իտուրասպե, 63), 15.Ինակի Ուիլյամս (25.Սաբին Մերինո, 56), 19.Իկեր Մունյաին (13.Յագո Էրերին, 6)

 

Հեռացում՝ Գորկա Իրաիսոս 4՛ (Ա) ; Զգուշացում՝ Խավյեր Մասկերանո 51՛ (Բ), Խերարդ Պիկե 88՛ (Բ), Օսկար դե Մարկոս 70՛ (Ա), Խավյեր Էռասո 85՛ (Ա) ;Մրցավար՝ Միգել Անտոնիո Մատեու Լաոս (Իսպանիա)

 

77

ԳՆԴԱԿԻ %

23

20 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (3)

6

ՏՈՒԳԱՆՔ

7

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» – «Սպորտինգ Խիխոն»֙ 5-1․ Բենզեման ու Ռոնալդուն մեկական դուբլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հնարավորություն է ունեցել’