‘
Մարտի 4, մեկնարկը 19:15, Բարսելոնա, «Կամպ Նոու»
Մրցավար՝ Հիլ Մասանո
Որոշ ժամանակ առաջ շատ քիչ թվով ֆուտբոլասերներ կարող էին մտածել, որ 27-րդ տուրի «Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումը կարող է այսչափ կարևոր լինել: Դեռևս հունվարի վերջին կատլոնացիները «Ատլետիկոյից» առաջ էին անցել 11 միավորով և ոչ ոք անգամ մտածել չէր կարող, որ չեմպիոնության համար կարող է մեկ ուրիշ թիմ էլ պայքարել: Սակայն «կապտանռնագույնների» փետրվարյան բացթողումները կանգնեցրին փաստի առաջ և բոլորը հասկացան, որ այսօրվա հանդիպումը «Կամպ Նոու»-ում կարող է շրջադարձային դառնալ և վերադարձնել պայքարը առաջին տեղի համար:

«Ատլետիկոն» 12 տարի է՝ չի կարողացել հաղթել կատոլանացիներին «Կամպ Նոու» մարզադաշտում: Այսօր ևս դա շատ դժվար կլինի: Նույնիսկ ավելի դժվար, քան նախորդ տարիներին: Մադրիդցիների խնդիրն այն է, որ Վալվերդեի գալուց հետո, «Բարսելոնան» սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել պաշտպանությանը և դադարեց հույսը միայն հարձակումների վրա դնելուց: Իսկ սա նշանակում է, որ հյուրերն ավելի քիչ հնարավորություն կունենան կտրուկ հակագորհների դիմելու: Իսկ ի՞նչ անել: Խաղալ առաջին համարո՞վ: Այդ ամենն այս փուլում գործնականում անհնար է: Շատ բան էլ պայմանավորված կլինի առաջատարների խաղով: Լեո Մեսսին շարունակում է իր երկրպագուներին ուրախացնել՝ անցկացնելով հիանալի հանդիպումներ: Այսօր էլ նա իր խաղով կարող է առաջին գծում լինել և գոլեր հեղինակել: Մադրիդյան ֆանատեները ավելի շատ հույս են կապում Անտուան Գրիզմանի հետ, ով նախորդ տուրի հանդիպմանը ձևակերպեց իր կյանքի առաջին պոկերը: Շատ հետարքիր կլինի նաև հետևել Լուիս Սուրաեսի և Դիեգո Կոստայի պայքարին: Այս երկու ֆուտբոլիստներն էլ բավականաչափ «կեղտոտ» խաղ են ցույց տալիս, այնպես որ նրանց կողմից կարելի է ոչ ֆուտբոլային վարքագծի ականատեսը լինել:

Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, ապա 2 թիմերն էլ այս առումով խնդիրներ չունեն: Անկասկած, չի խաղա Նելսոն Սեմեդուն, թեև նա հազիվ թե հայտնվեր մեկնարկային կազմում: Հարցականի տակ է Ստեֆան Սավիչի և Լյուկա Էնրանդեսի մասնակցությունը, սակայն նրանց ներկայությունը հիմնական կազմում չէր էլ սպասվում: Այս խաղում մարզիչները հույսը կարող են դնել միայն լավագույնների վրա:

Հետաքրքրական փաստեր
«Բարսելոնան» սեփական դաշտում 24 հանդիպումից հաղթել է 22-ում:
«Կամպ Նոու»-ում անցակացրած վերջին 24 հանդիպումից 21-ում կատալոնացիները 2 գոլից ավելիի են խփել:
Վերջին 6 հանդիպումներից 5-ում «Ատլետիկոյին» հաջողվել է իր դարպասներն անառիկ պահել:
‘