‘«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ»֙ 2:1․ Կատալոնացիները` առաջնության միանձնյա առաջատար (տեսանյութ)’

1161

Հյուրերը բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը, ինչի արդյունքում 10-րդ րոպեին Կոկեն բացեց հաշիվը: «Բարսելոնան» պատասխան գոլը խփեց 20 րոպե անց. աչքի ընկավ Լիոնել Մեսսին: 38-րդ րոպեին կատալոնացիների արագ գրոհը գոլով եզրափակեց Լուիս Սուարեսը: 44-րդ րոպեին մադրիդյան թիմը մնաց 10 հոգով. Լիոնել Մեսսիի նկատմամբ կանոնները խախտելու համար կարմիր քարտ ստացավ Ֆիլիպե Լուիսը: 

Երկրորդ խաղակեսում նոր գոլեր չարձանագրվեցին, փոխարենը եղավ ևս մեկ հեռացում. 65-րդ րոպեին Սուարեսի նկատմամբ կոպիտ խաղալու համար Գոդինը ստացավ երկրորդ դեղին քարտը և իր թիմին թողեց 9 հոգով:  

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 51 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատլետիկոն» մնաց 48 միավորով՝ երկրորդ հորիզոնականում: Նշենք նաև, որ կատալոնական թիմը դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: 

ԲԱՐՍԵԼՈՆԱԱՏԼԵՏԻԿՈ Մ.

2-1 (2-1)

MC

0-1՝ Կոկե 10՛, 1-1՝ Լիոնել Մեսսի 30՛, 2-1՝ Լուիս Սուարես 38՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 6.Դանի Ալվես (20.Սերխիո Ռոբերտո, 82), 18.Խորդի Ալբա, 4.Իվան Ռակիտիչ (7.Արդա Թուրան, 66), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա, 14.Խավյեր Մասկերանո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օբլակ, 2.Դիեգո Գոդին, 3.Ֆիլիպե Լուիս, 20.Խուանֆրան, 24.Խոսե Խիմենես, 6.Կոկե, 12.Աուգուստո Ֆերնանդես (22.Թոմաս Տեյե Պարթի, 76), 14.Գաբի (18.Խեսուս Գամես, 46), 17.Սաուլ, 21.Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 7.Անտուան Գրիզման (15.Ստեֆան Սավիչ, 67)

Հեռացում՝ Ֆիլիպե Լուիս 44՛ (Ա) ; Զգուշացում՝ Դիեգո Գոդին 24՛ (Ա), Գաբի 25՛ (Ա), Խուանֆրան 42՛ (Ա), Թոմաս Տեյե Պարթի 90՛ (Ա) ; Հեռացում՝ Դիեգո Գոդին 65՛ (Ա) ; Մրցավար՝ Ալբերտո Ունդիանո Մալյենկո (Իսպանիա)

 

71

ԳՆԴԱԿԻ %

29

10 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (4)

7

ՏՈՒԳԱՆՔ

17

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա» -«Ինգոլշտադ»֙2:0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Նեյմա՞րը… Նրա տեղափոխությունը դեմ չեմ»’