‘«Բարսելոնա» – «Գրանադա»֙ 4:0․ Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’

1116

Գործող չեմպիոնը խնդիրներ չունեցավ մրցաշարային աղյուսակի հետնապահներից մեկի հետ պայքարում. «Կամպ Նոուում» կայացած հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով:

Առաջին խաղակեսի մեկնարկում դուբլ ձևակերպեց Լիոնել Մեսսին: 8-րդ րոպեին արգենտինացին աչքի ընկավ Արդա Թուրանի փոխանցումից հետո, իսկ 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսի օգնությամբ: Երկրորդ խաղակեսում կատալոնացիները ևս երկու գոլ խփեցին. 58-րդ րոպեին Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց, իսկ 83-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Նեյմարը: 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 42 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյի» նկատմամբ ունենալով մեկ միավորի առավելություն, սակայն կատալոնական թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Գրանադան» մնաց 17 միավորով՝ 17-րդ տեղում:

ԲԱՐՍԵԼՈՆԱԳՐԱՆԱԴԱ

4-0 (2-0)

MC

 

1-0՝ Լիոնել Մեսսի 8՛, 2-0՝ Լիոնել Մեսսի 14՛, 3-0՝ Լիոնել Մեսսի 58՛, 4-0՝ Նեյմար 83՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 18.Խորդի Ալբա, 22.Ալեիքս Վիդալ (6.Դանի Ալվես, 65), 23.Թոմաս Ֆերմալեն, 4.Իվան Ռակիտիչ, 7.Արդա Թուրան (21.Ադրիանո, 71), 20.Սերխիո Ռոբերտո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ԳՐԱՆԱԴԱ. 13.Անդրես Ֆերնանդես, 2.Դավիթ Լոմբան, 3.Կրիստիանո Բիրագի, 12.Դորիա, 17.Էդգար Մենդես, 20.Ռուբեն Պերես, 21.Ռենե Կրհին (5.Դիեգո Մանս, 46), 26.Ուչե Ագբո, 27.Ադալբերտո Պենարեդա (7.Ռոբերտ Իբանյես, 72), 11.Իսաակ Սքսես, 23.Ռուբեն Ռոչինա (8.Խավի Մարկես, 78)

 

Զգուշացում՝ Ալեիքս Վիդալ 63՛ (Բ), Ռուբեն Ռոչինա 29՛ (Գ), Էդգար Մենդես 56՛ (Գ), Դավիթ Լոմբան 57՛ (Գ), Դորիա 61՛ (Գ) ; Մրցավար՝ Կառլոս Վելասկո Կարբալյո (Իսպանիա)

 

67

ԳՆԴԱԿԻ %

33

17 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (3)

13

ՏՈՒԳԱՆՔ

19

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

0

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘Սեւակ Արամազդ. Առիւծը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» – «Դեպորտիվո»֙ 5:0․ Զիդանը նորամուտի խաղում հաղթեց (տեսանյութ)’