‘«Բարսելոնա»-«Դեպորտիվո». Վերջին մենամարտը’

1530

Մեր այս համառոտ տեսությունը պետք է,  որ շատ դրամատիկ լիներ, հարուստ անսպասելի շրջադարձերով: Այն կարող էր վերջին`կենաց  ու մահու ճակատամարտի կոչ  լիներ:  Սակայն, այն այդպիսին չի լինի, ինչպես նաև  այդպիսին չի լինի այս հանդիպումը: «Բարսելոնա»-«Դեպորտիվո» դիմակայությունը կլինի առանց փոթորիկ, կանցնի շատ հանգիստ ու խաղաղ: 

Իսկ այս ամենը շնորհիվ ֆուտբոլային հանճարի`Մեսսիի,ով անցած մրցափուլում հերթական փոքր հրաշքը կերտեց և չեմպիոնություն բերեց իր թիմին: Մի խոսքով, այս թիմը  բոլոր կանխատեսումներին, սկանդալային իրադարձություններին, նոր մարզչի հետ կապված դժվարություններին հակառակ, ողջ մրցաշրջանի ընթացքում ցուցաբերեց իսկական չեմպիոնական բնավորություն  և նվաճեց հաղթական տիտղոսը` միաժամանակ սահմանլեով ակումբային և համաիսպանական ռեկորդներ:

Եվ հիմա, մրցաշրջանի վերջին խաղում կարելի է փոքր-ինչ թուլանալ, անցնել չեմպիոնական միջանցքով, բարձրացնել չեմպիոնական ավարը գլխից վեր, հաղթական բառեր վանկարկել: Նաև պետք է արժանապատվորեն ճանապարհել թիմի լեգենդին` անկրկնելի Չավիին, ու միասին հիշել հաղթական անցյալը:

        
Էնրիկեն, ի տարբերություն մշտապես հիմնական կազմը խաղադաշտ դուրս բերող Անչելոտիի, վերջապես հնարավորություն կունենա ազատորեն կիրառելու իր այդքան սիրելի ռոտացիան: Վատ չէր լինի, եթեդաշտում հայտնվեին կատալոնական ակումբի այնպիսի սաներ, ինչպիսիք են Մասիպը, Ալբան,Բարտրան, Մոնտոյան, Սամպերը,Ռոբերտոն,Ռաֆինյան, Ադամը, Սանդրոն, Մունիրը: Սակայն, ամենայն հավանականությամբ, նման բան չի լինի: Կարևորագույն երկու հանդիպումների նախաշեմին, «կապտանռնագույնները» պետք է պահպանեն խաղային ռիթմը: Այնուհանդերձ, պետք է խաղադաշտ դուրս բերել Վերմալենին, հնարավորություն տալ Սուարեսին վերականգնելու խաղային ռիթմը, իսկ այ Մեսսին ոչ մի հանդիպում էլ չի սիրում բաց թողնել: Ենթադրվում է այս հավանական կազմը.

«Դեպորտիվոն», «Ալմերիայի», «Էյբարի» և «Գրանադայի» հետ միասին, մրցաշարից դուրս մնալու իրական վտանգի առաջ է կանգնած: «Դեպորտիվոն» «Ալմերիայից», «Էյբարից» երկու միավորով առաջ է: Մի խոսքով, ոչ ոքին այն նվազագույն արդյունքն է, որ պետք է «Դեպորտիվոյին»: Այդ իսկ պատճառով այս թիմը «Կամպ Նոու» կգա` պատրաստ կենաց ու մահու ճակատամարտի:Միևնույն ժամանակ, այս թիմը փետրվար ամսից ի վեր միայն երկու հաղթանակ է տարել, այն էլ 99 оրվա տարբերությամբ: Տեսնենք, ի՞նչն ավելի ուժեղ կգտնվի` Չավիին արժանապատվորեն ճանապարհելու, թե Պրեմիերայում  մնալու ցանկությունը: Միայն, թե չկրկնվի Ջերարդի հրաժեշտի խաղի պատմությունը:  

Նախորդ հոդվածը‘Քննիչի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա Դորտմունդ» – «Վերդեր» 3-2․ Մխիթարյանը խփում է իր երրորդ գոլը (տեսանյութ)’