‘«Բարսելոնա»-«Էլչե». Այսօր կատալոնացիների կազմում չի լինի Նեյմարը’

1243

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում կընդունի «Էլչեին»։

Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, առաջին տուրի հայտացուցակից բացակայում է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ով մարզման ժամանակ ձախ սրունքի կապանների առաջին աստիճանի պատռվածք է ստացել։ Միեւնույն ժամանակ, «Բարսելոնայի» բժիշկները թույլատրել են «Էլչեի» հետ խաղին հայտավորել Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրոյին։

«Բարսելոնայի» հայտացուցակը.

Բրավո, Մասիպ, Մոնտոյա, Բարտրա, Ալվես, Մատյե, Մասկերանո, Ալբա, Բուսկետս, Չավի, Ինյեստա, Ռակիտիչ, Սերխի Ռոբերտո, Ռաֆինյա, Պեդրո, Մունիր, Մեսսի եւ Սանդրո «Բարսելոնայի» եւ «Էլչեի» միջև հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23։00-ին։

Հավանական կազմը.

Բրավո, Ալվես, Մասկերանո, Մատյե, Ալբա, Բուսկետս, Ինիեստա, Ռակիտիչ, Մունիր, Ռաֆինյա, Մեսսի:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնեին որակազրկում է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հովիկ Աբրահամյանը նյութված դավի առանցքային դերակատարն է’