‘
Լա Լիգայի 25-րդ տուրի շրջանակում կայացավ կատալոնական դերբին՝ «Բարսելոնա»-ն ընդդեմ «Ժիրոնա»-ի:
Էռնեստո Վալվերդեի թիմը՝ գոլ բաց թողնելով 3-րդ րոպեին, սթափվեց և ջախջախեց մրցակցին 6:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, դուբլի հեղինակ՝ Լեո Մեսսին, մեկ անգամ էլ հեռահար գեղեցիկ հարվածով գոլ խփեց Ֆիլիպե Կոուտինյոն: Հյուրերի միակ գոլի հեղինակը Քրիստիան Պորտուն է:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն շարունակում է 65 միավորով վստահորեն գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Ժիրոնա»-ն, իր հերթին, 34 միավորով 9-րդն է:
«Բարսելոնա» — «Ժիրոնա»՝ 6:1
0:1՝ Պորտու (3′), 1:1` Սուարես (5′), 2:1, 3:1՝ Մեսսի (30′, 36′), 4:1՝ Սուարես (44′), 5:1` Կոուտինյո (66′), 6:1` Սուարես (76′)
‘