‘ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը քննարկում է Պոգբային հրավիրելու տարբերակը’

964

«Բարսելոնա»-ի ղեկավարությունը քննարկում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագիր կնքելու տարբերակը: Այս մասին հաղորդում է ESPN-ը: 

Կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն համարում է, որ աստղային ֆրանսիացու տեղափոխությունը կնպաստի եկամուտների ավելացմանը: 

Բացի այդ, 25-ամյա խաղացողը «կապտանռնագույններ»-ի միջին գիծն ուժեղանելու համար կատարյալ տարբերակ է: 

Միևնույն ժամանակ «Բարսելոնա»-ի ղեկավարությունում համաձայն չեն դրա հետ՝ ակումբի առանձին ֆունկցիոներները կասկածում են նման գործարքի նպատակահարմարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Զիդանը կողմնորոշվել է իր ապագայի հարցում’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի’