‘
«Բարսելոնա»-ի նախագահի նախկին թեկնածու Աուգուստի Բենեդիտոն մտադիր է կատալոնական ակումբի ղեկավար Խոսեպ Բարտոմեուի դեմ անվստահության քվեարկություն սկսել: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Այսօր Բենեդիտոն գտնվել է ակումբի գրասենյակում և ստացել է անհրաժեշտ փաստաթղթերը:
Որպեսզի անվստահության քվեարկություն սկսվի, Բենեդիտոյին 16 հազար ստորագրություն է պետք հավաքել: Նա հույս ունի դա անել «Էսպանյոլ»-ի, «Յուվենթուս»-ի և «Էյբար»-ի հետ «Բարսելոնա»-ի տնային խաղերի ժամանակ:
«Բարտոմեուն պետք է հրաժարական տա: Նրա մոտ ամեն ինչ դուրս է եկել կառավարումից: Հիմա ակումբում կառավարական լուրջ ճգնաժամ է:
‘