‘
«Բավարիա»-ն ցանկանում է թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնում է հայտնի լրագրող Խուանմա Ռոմերոն:
Ռոմերոյի տեղեկություններով, մյունխենյան ակումբն արդեն կապ է հաստատել 47-ամյա իսպանացի մասնագետի հետ և նրան առաջարկել զբաղեցնել «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, որը մինչ վերջերս պատկանում էր Կարլո Անչելոտիին:
Հիշեցնենք, որ Էնրիկեն 2014-2017 թվականներին աշխատել է «Բարսելոնա»-ում: Կատալոնացիները նրա գլխավորությամբ 2 անգամ դարձել են Լա Լիգայի չեմպիոն, 3 անգամ նվաճել են երկրի գավաթը, 1-ական անգամ էլ հաղթել են ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, Իսպանիայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում: Այս պահին Էնրիկեն մարզչական աշխատանք չունի:
‘