‘«Բարսելոնա»-ի նախկին մարզիչ.Ես Գրիզմանին թիմ չէի հրավիրի’

785

«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլես Ռեսկաչը կարծում է, որ կատալոնական գրանդը չպետք է թիմ հրավիրի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանին:

«Մի անգամ ինձ հարցրեցին Գրիզմանի մասին: Ես ասացի, որ նրան ձեռք չեմ բերի: Նա նույն դիրքում է հանդես գալիս, ինչ Մեսսին: Կարծում եմ՝ ավելի համապատասխան ֆուտբոլիստներ կան»,- Ռեսկաչի խոսքերն է մեջբերում AS-ը:

Ավելի վաղ, Գրիզմանը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխելու է ակումբային գրանցումը:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ’