‘«Բարսելոնա» – «Խետաֆե»` 6:0 (տեսանյութ)’

1019

‘

Լա լիգայի 34-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալել էր «Խետաֆեին»։ Մինչ հանդիպումը սկսելը, ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը:

Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան արդեն հանդիպման 9-րդ րոպեին. Լուիս Սուարեսի նկատմամբ խախտման համար նշանակված 11-մետրանոցն անվրեպ և շատ գեղեցիկ իրացրեց Լիոնել Մեսսին։

28-րդ րոպեին Սուարեսը ֆանտաստիկ գոլ հեղինակեց, իսկ ընդամենը երեք րոպե անց Նեյմարը խփեց «Բարսելոնայի» երրորդ գոլը։ Մինչև ընդմիջում Սուարեսը ևս մեկ գոլ հեղինակեց, իսկ թիմի հինգերորդ գոլը խփեց Չավին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկին Մեսսին ևս իր հաշվին դուբլ գրանցեց:

ԲԱՐՍԵԼՈՆԱ – ԽԵՏԱՖԵ

6-0 (5-0)

MC

1-0՝ Լիոնել Մեսսի 9՛ (11մ), 2-0՝ Լուիս Սուարես 25՛, 3-0՝ Նեյմար 28՛, 4-0՝ Չավի 30՛, 5-0՝ Լուիս Սուարես 40՛, 6-0՝ Լիոնել Մեսսի 47՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 15.Մարկ Բարտրա, 21.Ադրիանո, 22.Դանի Ալվես (2.Մարտին Մոնտոյա, 68), 24.Ժերեմի Մատյո, 5.Սերխիո Բուսկետս (20.Սերխիո Ռոբերտո, 46), 6.Չավի (7.Պեդրո Ռոդրիգես, 59), 12.Ռաֆինյա, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ԽԵՏԱՖԵ. 25.Վիսենտե Գուաիտա, 2.Ալեքսիս, 3.Ռոբերտո Լագո, 4.Էմիլիանո Վելասկես, 12.Ալվարո Առոյո, 8.Մեհդի Լասեն, 14.Պեդրո Լեոն (18.Սերխիո Էսկուդերո, 76), 22.Խուան Ռոդրիգես (36.Ալեքս Ֆելիպ, 65), 23.Ֆրեդի Ինեստրոխա, 32.Էմիլիանո Բուենդիա, 15.Բաբա Դիավարա (26.Իվի, 49)

Մրցավար՝ Դավիթ Ֆերնանդես Բորբալան (Իսպանիա)

 

73

ԳՆԴԱԿԻ %

27

20 (12)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (3)

11

ՏՈՒԳԱՆՔ

5

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

‘

Նախորդ հոդվածը‘Նեպալում երկրաշարժից տուժել է 8 միլիոն մարդ’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի գավաթ. «Բորուսիան» դուրս է գալիս եզրափակիչ(տեսանյութ)’