‘«Բարսելոնա» – «Մալագա»՝ 0-1․ Կատալոնացիները պարտվեցին սեփական հարկի տակ(տեսանյութ)’

1042

 Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրն անհաջող դասավորվեց կատալոնական «Բարսելոնայի» համար: Լուիս Էնրիկեի թիմը փետրվարի 21-ին ընդունեց «Մալագային» և կրեց անակնկալ պարտություն:

Առաջին խաղակեսում կատալոնացիները նման չէին իրենց և պարտվեցին նվազագույն հաշվով: 7-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի 21-ամյա իսպանացի հարձակվող Խուանմին, ում գոլը միակն էր մինչեւ ընդմիջում:

Երկրորդ խաղակեսում ևս «Բարսելոնան» չէր կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, թեև ուներ հսկայական տարածքային առավելություն: Դաշտի տերերը պարտվեցին՝ ամբողջ խաղի ընթացքում գրեթե չստեղծելով իրական գոլային պահեր, իսկ «Մալագան» վստահ խաղ ցուցադրեց «Նոու Կամպում» եւ ընդհատեց «Բարսելոնայի» 11-խաղյա հաղթական շարքը: Առաջին շրջանում այս թիմերը բաժանվել էին գոլազուրկ ոչ ոքոիվ:

Երկրորդ տեղում գտնվող կատալոնացիները մեկ միավոր զիջում են Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել և փետրվարի 22-ին կհյուրընկալվի «Էլչեին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արտագնա խաղ է անցկացնելու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ:

ԲԱՐՍԵԼՈՆԱ ՄԱԼԱԳԱ

0-1 (0-1)

MC

0-1՝ Խուանմի 7՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես (14.Խավյեր Մասկերանո, 73), 24.Ժերեմի Մատյո, 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (7.Պեդրո Ռոդրիգես, 67), 12.Ռաֆինյա (4.Իվան Ռակիտիչ, 63), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ՄԱԼԱԳԱ. 1.Իդրիս Կամենի, 3.Վելիտոն, 15.Մարկոս Անխելերի, 18.Ռոբերտո Ռոսալես, 23.Միգել Տոռես, 14.Ռեսիո, 30.Սերխի Դարդեր, 7.Սամու (19.Արթուր Բոկա, 85), 10.Ռիկարդո Օրտա (17.Դուդա, 79), 11.Խուանմի, 26.Խուանմի (28.Խուանպի Անոր, 50), 29.Սամու Կաստիլյեխո

Զգուշացում՝ Ռաֆինյա 12՛ (Բ), Խերարդ Պիկե 79՛ (Բ), Նեյմար 87՛ (Բ), Խորդի Ալբա 90՛ (Բ), Վելիտոն 49՛ (Մ), Ռեսիո 62՛ (Մ), Դուդա 90՛ (Մ)
Մրցավար՝ Խուան Մարտինես (Իսպանիա)

 

73

ԳՆԴԱԿԻ %

27

11 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (3)

9

ՏՈՒԳԱՆՔ

11

11

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

7

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘ «Չելսին» ոչ ոքի արդյունք գրանցեց, «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, «Արսենալը»՝ լավագույն եռյակում(տեսանյութ)’