‘Բարսելոնա մեկնելու համար Դորտմունդի «Բորուսիա»-ն պատժել է Օբամեյանգին’

1903

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ակումբի ղեկավարության կողմից պատժվել է և չի մասնակցի Բունդեսլիգայի 12-րդ տուրի՝ «Շտուտգարտ»-ի դեմ խաղին, որը կկայանա նոյեմբերի 17-ին: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Bild պարբերականի փոխանցմամբ՝ գաբոնցի խաղացողը ազգային հավաքականների ընկերական հանդիպումների համար նախատեսված դադարի ժամանակ մեկնել է Բարսելոնա, ինչի պատճառով «իշամեղուներ»-ի ղեկավարները զայրացել են:

Ֆուտբոլիստը ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարկել որտեղ նա իր եղբոր Վիլիի հետ գտնվում է «Shôko» գիշերային ակումբում և ալկոհոլ է օգտագործում:

Ավելի վաղ Օբամեյանգը հանդիպել է նաև իր նախկին թիմակից Ուսման Դեմբելեին, ով ներկայումս հանդես է գալիս «Բարսելոնա»-ում:

Նախորդ հոդվածը‘Էմերի. ՊՍԺ-ի նախագահը չի ցանկանում, որ Նեյմարը հեռանա թիմից’
Հաջորդ հոդվածը‘Sport.es. անգլիական գրանդերը կապ են հաստատել Գրիզմանի հետ’