‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի հիմնադիր Ժոան Գամպերի անվան գավաթի եզրափակչում կատալոնացիները մրցեցին արգենտինական «Բոկա Խունիորս»-ի հետ:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի խոշոր հաշվով հաղթանակով՝ 3:0:
Հանդիպման 18-րդ րոպեին «կապտանռնագույններ»-ի նորեկ Մալկոմը բացեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտից 6 րոպե առաջ էլ թիմի ավագ Լիոնել Մեսսին կրկնապատկեց թիմի առավելությունը:
Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Ռաֆինյան խփեց հանդիպման վերջին գոլը՝ հաշիվը դարձնելով 3:0:
Նշենք, որ կատալոնացիները 53-րդ անգամ տիրացան Ժոան Գամպերի անվան գավաթին:
‘