‘«Բարսելոնա»-ն բանակցել է Լավեսիի հետ’

673

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսիի ծառայություններով:

RAC1-ի տեղեկությունների համաձայն՝ կատալոնական ակումբն արդեն բանակցել է արգենտինացի ֆուտբոլիստի հետ: Եթե Լավեսին որոշի համալրել «կապտանռնագույններ»-ի կազմը, ապա տրանսֆերային գործարքի արժեքը կարող է 5-6 մլն եվրո կազմել:

Գործարքի կայացմանը կարող են նպաստել Լավեսիի հիանալի հարաբերությունները կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի և պաշտպան Խավիեր Մասկերանոյի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Լավեսիի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուս»-ը:

Նախորդ հոդվածը‘Բենզեման՝ սեքս սկանդալի մասին’
Հաջորդ հոդվածը‘Պերես. «Ռաուլը ազնվության, աշխատանքի, ֆուտբոլի հանդեպ կրքի ու հաղթանակի ձգտման օրինակ է»’