‘«Բարսելոնա»-ն կենտրոնական պաշտպանի դիրքի համար դիտարկում է 5 թեկնածու ‘

720

«Բարսելոնա»-ն շարունակում է բանակցություններ վարել տարբեր ակումբների հետ կենտրոնական պաշտպան ձեռք բերելու համար: Արդեն ակումբում է  Ժերեմի Մատյոն «Վալենսիա»-ից, սակայն կատալոնացիները մտադիր են ուժեղացնել այս դիրքը ևս մեկ ֆուտբոլիստով:

Այս պահին կատալոնացիների մարզական տնоրեն Անդրիոնի Սուբիսարետան քննարկում  է  5 թեկնածուների՝ Մարկինոսին («ՊՍԺ»), Թոմաս Վերմալենին («Արսենալ»), Յան Վերտոնգենին («Տոտենհեմ»),Մատս Հյումելսին  («Բորուսիա» Դ) և Դանի Բլինդին («Այաքս»):

Ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ կցանկանար պաշտպանության  յուրաքանչյուր  դիրքում տեսնել երկու թեկնածուի:

Նյութի աղբյուրը՝  Marca

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Մադրիդյան սկզբունքները անընդունելի են. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Անտուան Գրիզմանը դարձավ «Ատլետիկո»-ի խաղացող’