‘«Բարսելոնա»-ն կեռապատկի Նեյմարի աշխատավարձը’

2812

«Բարսելոնա»-ն մոտ է թիմի հարձակվող Նեյմարի հետ նոր պայմանագիր ստորագրելուն: Այդ մասին հայտնում է Marca-ն:

Տեղեկությունների համաձայն՝ 23-ամյա բրազիլացու աշխատավարձը կեռապատկվի: Ակումբում Նեյմարից ավելի շատ կվաստակի միայն Լիոնել Մեսսին:

Նշվում է, որ այժմ հարձակվողը տարեկան շուրջ 10 մլն եվրո է վաստակում: Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 13 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնության շրջանակներում, 14 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել:

Նախորդ հոդվածը‘Գործակալ. Գվարդիոլան հավանաբար կաշխատի ԱՊԼ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ֆերգյուսոնը համաձայնել է օգնել «Յունայթեդ»-ին’