‘«Բարսելոնա»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Գրիզմանի վերաբերյալ’

2906

‘

«Բարսելոնա»-ն հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն կատալոնական ակումբը բանակցություններ է վարել Գրիզմանի հետ: 

Մամուլում երեկ տեղեկություններ էին հայտնվել, որ Մադրիդի «Ատլետիկո»-ն պատրաստվում է «Բարսելոնա»-ի դեմ բողոք է ներկայացնել ՖԻՖԱ-ին:

«Ատլետներ»-ը «կապտանռնագույններ»-ին մեղադրում են Գրիզմանի ընտանիքի հետ հանդիպելու և ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ վարելու մեջ: Գրիզմանը երկարաժամկետ պայմանագիր ունի «Ատլետիկո»-ի հետ, ինչը կատալոնացիներին թույլ չի տալիս նման քայլեր կատարել:

««Բարսելոնա»-ն Գրիզմանի կամ այլ ֆուտբոլիստի հետ բանակցություններ չի վարել: Մեր կողմից ոչ մի խախտում չի եղել»,- «Բարսելոնա»-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Marca-ն:

‘

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ կլինեն’