‘
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեցին կատալոնական «Բարսելոնա»-ն և «Սևիլիա»-ն:
Եզրափակչում պայքար չեղավ: «Կապտանռնագույններ»-ը 5:0 հաշվով ջախջախեցին մրցակցին: Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, 1-ական անգամ էլ գոլ խփեցին Մեսսին, Ինիեստան և Կոուտինյոն:
Այսպիսով, «Բարսելոնա»-ն իր պատմության մեջ 30-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր: Սա Վալվերդեի առաջին տիտղոսն էր «Բարսելոնա»-ի ղեկին:
«Սևիլիա» — «Բարսելոնա»՝ 0:5
0:1՝ Սուարես (14′), 0:2` Մեսսի (31′), 0:3` Սուարես (40′), 0:4` Ինիեստա (52′), 0:5` Կոուտինյո (69′, 11-մ.)
‘