‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել ժամանակավորապես դադարեցնել ֆրանսիացու տեղափոխության շուրջ տարվող բանակցությունները, քանի որ «կարմիր սատանաներ»-ը ոչ մի դեպքում չեն զիջի խաղացողին, քանի դեռ նրան փոխարինող չեն գտել: Հիշեցնենք, որ Անգլաիյում ամառային տրանսֆերային պատուհանը վաղուց փակվել է:
Սպասվում է, որ իսպանական գրանդը կրկին կհետաքրքրվի Պոգբայի ծառայություններով, բայց դա կլինի հունվար ամսին:
‘