‘
«Բարսելոնա»-ն հետևում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիան Ռաբյոին: Այս մասին հաղորդում է EL Mundo Deportivo-ն:
«Կապտանռնագույններ»-ը հետևում են 22-ամյա խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին, ով մինչ այժմ նոր պայմանագիր չի կնքել թիմի հետ:
Կատալոնական ակումբը հույս ունի օգտվել այդ իրավիճակից և հրավիրել ֆրանսիացի ֆուտբոլիստին, եթե վերջինս արդյունքում այդպես էլ նոր պայմանագիր չկնքի:
‘