‘«Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կպայքարեն «Բենֆիկա»-ի պաշտպանի տրանսֆերի համար’

1180

‘

«Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված են Լիսաբոնի «Բենֆիկա»-ի պաշտպան Նելսոն Կաբրալ Սեմեդուի ծառայություններով: Այս մասին հաղորդում է O Jogo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մասնկունիանցիները Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 35 միլիոն եվրո:

Հաղորդվում է նաև, որ Սեմեդուի գործակալ Ժորժե Մենդեշը այս օրերին ժամանել է Բարսելոնա: Կատալոնական ակումբի մարզչական շտաբը ֆուտբոլիստին դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե չկարողանան համաձայնության հասնել «Արսենալ»-ի հետ Էկտոր Բելյերինի տրանսֆերի հարցով:

Պորտուգալիայի առաջնության 2016/17 մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը մասնակցել է 31 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ:

‘

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան — Պորտուգալիա՝ 0:1. Ռոնալդուի խփած գոլը միակն էր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն փոխարինող է գտել Արդա Թուրանին’