‘
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվել՝ թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի ապագայի հարցում: Այս մասին հաղորդում է AS-ը:
Նշվում է, որ եթե անգամ կատալոնացիները ոսկե դուբլ ձևակերպեն, Վալվերդեն միևնույն է կարող է լքել թիմը:
«Կապտանռնագույններ»-ի ղեկավարության կարծիքով՝ գործընկերներին ավելի գրավում է Չեմպիոնների լիգան, որից դուրս է մնացել «Բարսելոնա»-ն:
Հենց այդ իրադարձությունն էլ կարող է վճռել Վալվերդեի ճակատագիրը:
‘