‘«Բարսելոնա»-ՊՍԺ, «Յուվենտուս»-«Բավարիա». ֆավորիտները ակնհայտ են’

899

Այսօր կկայանան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան վերջին երկու հանդիպումները: Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կըդունի Մյունխենի «Բավարիային»:

William Hill բուքմեյքերական գրասենյակը նույնիսկ այս խաղում էլ է ֆավորիտ համարում «Բավարիային», որի հաղթանակի գործակիցն է 2.4: «Յուվենտուսի» հաղթանակը՝ 2.87, ոչ ոքին՝ 3.3: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» հաղթել է 2:0 հաշվով:

Երկրորդ խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին:

Այստեղ արդեն բուքմեյքերները միանշանակ նախապատվություն են տալիս կատալոնացիներին: «Բարսելոնայի» հաղթանակի գործակիցը 1.33 է, ՊՍԺ-ի հաղթանակը՝ 9, ոչ ոքին ունի 5:

Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 2:2:

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին:

Նախորդ հոդվածը‘ՊՆ խոսնակ. Տավուշի Բաղանիս գյուղի հատվածում հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Մեյն նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը’