‘
Եվրոպական ֆուտբոլի գլխավոր իրադարձությունը՝ «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Այս «սուպերկլասիկոն» հերթական անգամ ցույց տվեց երկու թիմերի գերազանցությունը համաշխարհային ֆուտբոլում: Թե կարգով, խաղամակարդակով, տեխնիկապես եւ ֆիզիկապես, տակտիկապես այս երկու թիմերը գտնվում են ֆուտբոլի ավանգարդում:
Հանդիպումը անցավ անզիջում եւ բացառիկ լարված պայքարում: Ակնկալվում էր, որ հանդիպումը կդառնա նաեւ համաշխարհային ֆուտբոլի երկու գերաստղերի՝ Լիոնել Մեսիի եւ Կրիշտիանու Ռոնալդու միկրոմենամարտը: Հենց այդ հակամարտությունն էլ որոշեց հանդիպման ելքը՝ 2:2, եւ երկու աստղերի երկրպագուների միջեւ թեժ բանավեճը՝ թե ով է ավելի ուժեղ, ստիպված պետք է շարունակվի մինչեւ հաջորդ սուպերկլասիկո: Երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակի, հետեւաբար՝ ոչ-ոքին ամենատրամաբանական արդյունքն է:
Կարելի է շատ խոսել այս հանդիպման մասին, բայց ավելի է լավ է մեկ անգամ դիտել:
«Բարսելոնան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» ետ է մնում 8 միավորով: Բայց սա ընդամենը մաթեմատիկա է:
Իսպանիայի առաջնություն. 7-րդ տուր
«Բարսելոնա» — «Ռեալ»` 2:2
Լիոնել Մեսի՝ 31, 61
Կրիշտիանու Ռոնալդու, 23, 66
‘