‘«Բարսելոնա»-«Ռեալ». Անչելոտին իր խաղացողներին ընթրիքի է հրավիրում’

1444

‘

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր թիմի ֆուտբոլիստներին ընթրիքի է հրավիրել,- տեղեկացնում է AS-ը:

Առավոտյան մարզումից հետո ֆուտբոլիստները վերադարձել են Վալդեբեբասի մարզաբազա եւ միմյանց հետ ժամանակ են անցկացրել:

Ընթրիք կազմակերպելու գաղափարը պատկանում է Անչելոտիին: Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Բարսելոնայի» հետ հանդիպումից առաջ մարզիչը ցանկացել է միավորել ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 1 միավորով է զիջում «Բարսելոնային»:

Թիմերը կհանդիպեն մարտի 22-ին:

‘

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Գազի շուրջ Թուրքիայի և ՌԴ բանակցությունները մտել են փակուղի’
Հաջորդ հոդվածը‘Հաստատվել են Խորեն Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված հանդիպման վերջնական կազմերը’