‘«Բարսելոնա» — «Ռեալ հանդիպումը կարող է անսովոր պայմաններում անցնել’

723

«Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ հոկտեմբերի 7-ին «Կամպ Նոու» մարզադաշտում կայանալիք «սուպերկլասիկոն» կարող է անցնել արտակարգ պայմաններում, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

 Բանն այն է, որ «Կամպ Նոու» մարզադաշտի աշխատակիցները հոկտեմբերի 7-ին եւ 23-ին հայտարարել են գործադուլ: Մարզադաշտի աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում:

Հոկտեմբերի 7-ին գործադուլ սկսելու մասին են հայտարարել նաեւ Բարսելոնայի մետրոպոլիտեին աշխատակիցները:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ի մոտ ընթանում է «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած պիկետը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայող է զոհվել ‘