‘
Իսպանական «Բարսելոնան» քիչ առաջ հերթական հաղթանակը տոնեց: Առաջնության 36-րդ մրցափուրում մրցաշարային աղյուսակի առաջատարի հակառակորդը «Ռեալ Սոսյեդադն» էր: «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած խաղում կատալոնական թիմը երկու անպատասխան գոլ խփեց: Հանդիպման հաշիվը 51-րդ րոպեին բացեց Նեյմարը, իսկ 85-րդ րոպեին Պեդրոն գեղեցիկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 90 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռեալի» նկատմամբ ունենալով 5 միավորի առավելություն, սակայն վերջինս այս տուրի շրջանակում դեռ պետք է մրցի «Վալենսիայի» հետ: «Ռեալ Սոսյեդադը» մնաց 43 միավորով` 11-րդ տեղում:
ԲԱՐՍԵԼՈՆԱ – Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ |
2-0 (0-0) |
|
1-0՝ Նեյմար 51՛, 2-0՝ Պեդրո Ռոդրիգես 85՛ |
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 15.Մարկ Բարտրա (5.Սերխիո Բուսկետս, 61), 21.Ադրիանո, 22.Դանի Ալվես, 6.Չավի (8.Անդրես Ինյեստա, 74), 12.Ռաֆինյա (7.Պեդրո Ռոդրիգես, 82), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար |
Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ. 1.Խերոնիմո Ռուլյի, 2.Կառլոս Մարտինես, 3.Միկել Գոնսալես, 6.Ինյիգո Մարտինես, 24.Ալբերտո դե լա Բելյա, 5.Մարկել Բերգարա, 8.Էստեբան Գրաներո, 10.Խավի Պրիետո, 14.Ռուբեն Պարդո, 16.Սերխիո Կանալես (18.Չորի Կաստրո, 73), 11.Կառլոս Վելա (7.Ալֆրեդ Ֆինբոգասոն, 77) |
Զգուշացում՝ Խավյեր Մասկերանո 63՛ (Բ), Էստեբան Գրաներո 26՛ (Ռ), Ալբերտո դե լա Բելյա 27՛ (Ռ), Մարկել Բերգարա 29՛ (Ռ), Խերոնիմո Ռուլյի 62՛ (Ռ), Ռուբեն Պարդո 76՛ (Ռ) |
66 |
ԳՆԴԱԿԻ % |
34 |
15 (8) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
4 (1) |
9 |
ՏՈՒԳԱՆՔ |
13 |
10 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
3 |
6 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
6 |
‘