‘
Ավարտվեց ևս մեկ Իսպանական Էլ Կլասիկո: Միմյանց դեմ պայքարի դուրս եկան իսպանական ֆուտբոլի ոսկե թիմերը՝ Պրեմիերայի առաջատար կատալոնական «Բարսելոնան» և երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը»: Հիշեցնենք, որ առաջին շրջանում «Բարսելոնան» պարտվել էր 1:3 հաշվով: Այս տարվա առաջին «Էլ Կլասիկոյում» «Սանտյագո Բերնաբեո»-ում անցավ համառ ու լարված պայքարում, և 2:1 հաշվով հաղթանակ տարան կատալոնացիները:
Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում և ավարտվեց 1:1 հաշվով: Խաղի սկզբնամասը լի էր փոխադարձ գրոհներով: Թեև մեկնարկում «Արքայական ակումբի» գրոհները կարծես թե ավելի վտանգավոր էին, այնուհանդերձ հաշիվը բացեց «Բարսելոնան»: 19-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ տանտերերի ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյեն: Գոլից հետո խաղադաշտում պայքարը սրվեց, իսկ վտանգավոր պահերը մի պահ նվազեցին: 30-րդ րոպեին «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը վրիպեց հարմար դիրքից, որին հաջորդած «Ռեալը» հակագրոհը ավարտվեց գոլով: Ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի կրկնով արտակարգ փոխանցումից հետո պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն հաշիվը դարձրեց 1:1: Խաղակեսի վերջնամասում կատալոնացիները շատ անվստահ էին գործում, թեև մինչև ընդմիջում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:
Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին մադրիդցիները, սակայն 56-րդ րոպեին տանտերերը դարձյալ առաջ անցան հաշվի մեջ: Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խորքից ստացած գեղեցիկ փոխանցումը եզրափակեց ոչ պակաս գեղեցիկ հարվածով: Բաց թողած գոլից հետո «Ռեալն» այնքան էլ վտանգավոր չէր գործում առջևի գծում, իսկ «Բարսելոնան» մեկը մյուսի հետեւից ստեղծում էր իրական գոլային պահեր: Պայքարն աստիճանաբար սրվում էր և բոլորովին էլ պատահական չէր, որ գլխավոր մրցավարը ցույց տվեց 11-րդ դեղին քարտը: Հաջորդ գոլը խփելուն շատ ավելի մոտ էին դաշտի տերերը, բայց հաշվի մեջ նոր փոփոխություններ չգրանցվեցին:
Այժմ «Բարսելոնան» ունի 68 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» մնաց երկրորդ հորիզոնականում` ակտիվում ունենալով 64 միավոր:
|
ԲԱՐՍԵԼՈՆԱ – ՌԵԱԼ Մ. |
2-1 (1-1) |
|
1-0՝ Ժերեմի Մատյո 19՛, 1-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 31՛, 2-1՝ Լուիս Սուարես 56՛ |
|
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 24.Ժերեմի Մատյո, 4.Իվան Ռակիտիչ (5.Սերխիո Բուսկետս, 76), 8.Անդրես Ինյեստա (6.Չավի, 80), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար (12.Ռաֆինյա, 84) |
|
ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 3.Պեպե (2.Ռաֆայել Վարան, 73), 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 11.Գարեթ Բեյլ, 19.Լուկա Մոդրիչ (16.Silva, 88), 23.Իսկո (20.Խեսե, 80), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա |
|
Զգուշացում՝ Լուիս Սուարես 28՛ (Բ), Խորդի Ալբա 37՛ (Բ), Խավյեր Մասկերանո 61՛ (Բ), Անդրես Ինյեստա 65՛ (Բ), Դանի Ալվես 71՛ (Բ), Պեպե 21՛ (Ռ), Կրիշտիանու Ռոնալդու 37՛ (Ռ), Սերխիո Ռամոս 45՛ (Ռ), Դանիել Կարվախալ 48՛ (Ռ), Լուկա Մոդրիչ 52՛ (Ռ), Իսկո 64՛ (Ռ) |
|
52 |
ԳՆԴԱԿԻ % |
48 |
|
17 (5) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
13 (4) |
|
9 |
ՏՈՒԳԱՆՔ |
14 |
|
7 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
10 |
|
3 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
1 |
‘