‘«Բարսելոնա» — «Սելտա»՝ 2։2․ առաջատարը կրկին միավորներ կորցրեց (տեսանյութ)’

2954

‘

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց Վիգոյի «Սելտա»-ին և միավորներ կորցրեց։

Հանդիպման 20-րդ րոպեին Յագո Ասպասը հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին։ Ընդամենը 2 րոպե անց Մեսսին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին։

Ընդմիջումից 17 րոպե անց Սուարեսը խփեց «կապտանռնագույններ»-ի 2-րդ գնդակը, բայց Վալվերդեի թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ 8 րոպե անց Մաքսիմիլիանո Լոպեսը ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը՝ 1։1։

Միավորների կորստից հետո «Բարսելոնա»-ն շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, բայց «Վալենսիա»-ն իր խաղում հաղթելու դեպքում կարող է միավորների տարբերությունը հասցնել մինչև 2-ի, իսկ «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն՝ 6-ի։

«Բարսելոնա» — «Սելտա»՝ 2։2
0։1՝ Ասպաս (20′), 1:1` Մեսսի (22′), 2:1՝ Սուարես (62′), 2:2` Լոպես (70′)

‘

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ». խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ» — «Ման. Յունայթեդ»՝ 1:3. հյուրերըվստահ հաղթանակ տարան (տեսանյութ)’