‘
«Բարսելոնա»-ի նախագահի նախկին թեկնածու Ագուստի Բենեդիտոն, ով սեպտեմբերի սկզբին անվստահության քվե էր հայտնել «կապտանռնագույններ»-ի ներկայիս ղեկավարությանը, հայտարարել է, որ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ստում է՝ ասելով, թե Լեո Մեսսին երկարաձգել է պայմանագրի ժամկետը ակումբի հետ.
«Բարտոմեուն ասել է, որ պայմանագիրը կնքված է, բայց դա ճիշտ չէ: Համաձայնագիրը առանց Մեսսիի ստորագրության իրավական ուժ չունի: Չնայած այն ստորագրվել է Մեսսիի հոր կողմից, սակայն Բարտոմեուին անհրաժեշտ է ֆուտբոլիստի ստորագրությունը:
Հնարովոր է՝ դրա գլխավոր խոչընդոտը Բարտոմեուի ներկայությունն է: Հուսով եմ, որ նախագահը ճիշտը կասի, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նա ստում է»,- Բենեդիտոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 30-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը «Բարսեոնա»-ի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:
‘