‘ Բարտոմեու. «Այժմ մենք պետք է մեզ ակումբին նվիրենք, լինենք միասնական, աջակցենք միմյանց»’

589

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է, թե ինչու է ցանկանում մրցաշրջանի ավարտին ակումբում նախագահական ընտրություններ անցկացնել:

«Քանի դեռ «Բարսելոնան» պայքարում է տիտղոսների համար, ընտրության օրը չի հրապարկվի: Ես որոշել եմ մրցաշրջանի ավարտին նախագահական ընտրություններ անցկացնել, որպեսզի ակումբի շուրջ ԶԼՄ-ների կողմից ստեղծված լարված իրավիճակն անցնի: Այժմ մենք պետք է մեզ ակումբին նվիրենք, լինենք միասնական, աջակցենք միմյանց: Դա ամենակարևորն է»,-Բարտոմեուի խոսքը մեջբերված է El Pais-ից:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Բարտոմեուին խնդրել է աշխատանքից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» պարտվեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զոհվել է 80-ամյա հայ հովիվը. դիվերսիայի փորձ Տավուշի մարզում’