‘Բարտոմեու. ««Բարսելոնան» ցանկանում է աշխարհում դառնալ առաջինը՝ 1 մլրդ եվրո շրջանառությամբ»»’

1161

«Բարսելոնայի» նախագահ Խոսեփ Մարիա Բարտոմեուն հույս ունի, որ իր թիմը կկարողանա տնտեսական հզորությամբ գերազանցել անգլիական ակումբներին: Նրա խոսքերով՝ կատալոնացիները գործնականում ի վիճակի են այս տարվա նախատեսված ֆինանսական շրջանառությունը կրկնապատկել, որը 600 մլն եվրո է:

«Մեր մրցակիցն անգլիական պրեմիեր լիգան է: Ընդ որում՝ ոչ թե ինչ-որ կոնկրետ ակումբ, այլ անգլիական թիմերի ողջ հզորությունը: Մենք ցանկանում ենք դառնալ առաջին ակումբը, որի շրջանառությունը կգերազանցի մեկ մլրդ եվրոն»,- ասել է Բարտոմեուն:

Նախորդ հոդվածը‘ ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի մամուլի քարտուղար. Պլատինին կստանա ավելի խիստ պատիժ’
Հաջորդ հոդվածը‘Իվան Ռակիտիչը՝ Խորվաթիայի տարվա լավագույն մարզիկ’