‘Բարտոմեու. «Թիմում ամեն ինչ կարող է պատահել, սակայն մեզ մոտ լավ միկրոկլիմա է»’

546

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հերթական անգամ հայտարարել է այն մասին, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին մտադիր չէ հեռանալ իսպանական գրանդից։ Բարտոմեուի խոսքերով՝ իր ասածի լավագույն ապացույցը Արգենտինայի հավաքականի հարձակվողի ցուցադրած խաղն է։

«Այն, որ Մեսսին երջանիկ է, երևում է դաշտում։ Մենք տեսնում ենք նրա խաղի ներկայիս մակարդակը։ Նա ժպտում է, և մենք հանգիստ ենք։ Մեր թիմում մարդկանց միջև վատ հարաբերություններ չկան։ Թիմում ամեն ինչ կարող է պատահել, սակայն մեզ մոտ լավ միկրոկլիմա է»,-Բարտոմեուի խոսքը փոխանցում է BeIN Sports-ը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին իսպանական լրատվամիջոցները գրում էին Մեսսիի և թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի միջև առկա տարաձայնությունների մասին՝ չբացառելով, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ Սակայն Մեսսին ինքը հայտարարել էր, որ իրադարձությունների նման զարգացումն իր պլանների մեջ չի մտնում։

Նախորդ հոդվածը‘Ռոյսը «Ռեալի» հետ 5-ամյա պայմանագիր կկնքի’
Հաջորդ հոդվածը‘Բլաշչիկովսկի. «Համոզված եմ, որ մարդուն ուժեղ են դարձնում իր կյանքի դժվար պահերը»’