‘
«Բարսելոայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն շնորհավորել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիին հերթական անգամ «Ոսկե գնդակի» թեկնածուների եռյակում հայտնվելու կապակցությամբ:
«8-րդ անգամ անընդմեջ «Ոսկե գնդակի» թեկնածուների լավագույն եռյակում: Միայն դու կարող էիր հասնել նման հաջողության: Շնորհավորում եմ, Լեո՛»,-գրել է Բարտոմեուն Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը, ով 2009-2012 թվականների ընթացքում նվաճել է պատվավոր մրցանակը, այս տարի պայքարելու է «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի հետ:
‘