‘Բարտոն. Այս ի՞նչ է կատարվում…’

1114

Ֆրանսիական «Մարսելի» անգլիացի կիսապաշտպան Ջոուի Բարտոնը խիստ դժգոհ է մնացել, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան «Չելսիի» պաշտպան Ջոն Թերիին ընդամենը չորս խաղով է որակազրկել «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդին վիրավորելու համար:
«Թերին որակազրկվել է չորս խաղո՞վ: Հետաքննությունը տարիներ տեւեց, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան գործի առթիվ չորս օր լսումներ կազմակերպեց եւ ընդամենը չո՞րս խաղ: Սուարեսին ութ խաղ որակազրկեցին: Այս ի՞նչ է կատարվում:
Դա շատ բանի մասին է խոսում: Ագրեսիվ վարքի համար 12 խաղ եւ ընդամենը 4 խաղ Թերիի համար: Աոցիացիան պետք է գետինը մտնի:
12 հանդիպո՞ւմ: Ռասիստական արտահայտությունների համար շատ ավելի խիստ պատիժ պետք է լինի, քան այն խուտուտի, որը ես տվել էի «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներին:
Չնայած, ես չեմ բողոքում: Չլիներ իմ որակազրկումը, ես «Մարսելում» չէի խաղա»,- գրել է Բարտոնն իր Twitter-ում:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում դեռեւս «Քուինս Պարկ Ռեյնջերս» թիմի կազմում հանդես եկող Բարտոնը կարմիր քարտ ստացավ միջադեպ հրահրելու համար եւ որակազրկվեց 12 խաղով:

Նախորդ հոդվածը‘Ուղիղ միացում` Կոնգրեսի ակտիվիստների դատավարությունից’
Հաջորդ հոդվածը‘Ամենաձախողված վարչապետը Տիգրան Սարգսյանն է. հարցում ‘