‘«Բարև, Երևան» խմբակցությունը հրաժարվել է իրեն տրամադրվող ավտոմեքենայից. Հին է’

1370

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը հրաժարվել է իրեն տրամադրվող ավտոմեքենայից՝ համարելով, որ իր նկատմամբ ցուցաբերվում է խտրական մոտեցում:

Ինչպես «Փաստիֆո» գործակալությանը տեղեկացրել են «Բարև, Երևան» դաշինքից, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. «Հայտնում ենք Ձեզ, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ «Բարև, Երևան» խմբակցությանը տրամադրվող տեխնիկապես մաշված, չգործող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայից խմբակցությունը հրաժարվում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ավագանու խմբակցություններին տրամադրվող ավտոմեքենաների առումով ցուցաբերվում է խտրական մոտեցում»:

Տարածված հաղորդագրությանը, որպես ապացույց, կցված են «Բարև, Երևան» խմբակցությանը տրամադրված «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի և մյուս խմբակցություններին տրամադրված «Hyundai Sonata Limited 4» մակնիշի մեքենայի օրինակի լուսանկարները:

Նախորդ հոդվածը‘Կոնֆեդերացիայի Գավաթի պատմության լավագույն գոլերը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը և Վրաստանը կքննարկեն իրավական ոլորտում համագործակցության հարցեր’