‘Բացահայտվել է Գալուստ Սահակյանի «էկոնոմիա» անելու գաղտնիքը. «ՀԺ»’

1792

«Հայկական ժամանակը»` այսօրվա համարում անդրադառնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի «էկոնոմիա» անելու հորդորին, և որոշել է պազել հարկատուների կողմից վճարվող պետական կառավարման համակարգի կոմունալ ծախսերի չափը: Թերթը գրում է.

«Պետական կառավարման համակարգի կոմունալ ծախսերի համար վճարում ենք ընդամենը հարկատուներս։ Ուստի հետաքրքիր է իմանալ, թե որքան են «խոսում» մեր չինովնիկները։ Օրինակ՝ ՀՀ կառավարության հեռախոսի պարտքը կազմում է 838 հազար դրամ։ ՀՀ ազգային ժողովի ընթացիկ պարտքը կազմում է 5 միլիոն 227 հազար դրամ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ 7 միլիոն 517 հազար դրամ։ Իսկ, օրինակ. Գալուստ Սահակյանի տան հեռախոսի պարտքը կազմում է ընդամենը 1018 դրամ։ Միանգամից երևում է, որ երբ Գ. Սահակյանը իր գրպանից պետք է վճարի, «էկոնոմիա է անում»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ. «ԵՄ-ն տառապում է մարդու իրավունքների հիվանդություններով»’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանին աստիճանաբար դարձնում են «Հայաստանի Բրեժնևը». «168 ժամ»’