‘Բացահայտվել է Հայաստանի իգական սեռի բնակչության գենետիկ առանձնահատկությունը’

4606

‘

Դանիացի, հայ, ռուսաստանցի և բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության իգական հատվածը ութ հազար տարիների ընթացքում գենետիկ տեսակետից, ըստ էուրթյան, փոփոխություններ չի կրել:

Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, այդ մասին տեղեկացնում է Cell Press հրատարակչությունը:

«Մենք չկարողացանք ինչ-որ փոփոխություններ հայտնաբերել կանանց գենոֆոնդում երկար ժամանակաշրջանի ընթացքում: Դա չափազանց հետաքրքիր է, քանի որ այդ ժամանակամիջոցում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխություններ է կրել, սակայն դրանք, հավանաբար, կապ չեն ունեցել գենետիկ ազդեցության հետ, համենայն դեպս՝ իգական սեռի բնակչության նկատմամբ»,-ասել են հետազոտության համահեղինակներ Աշոտ Մարգարյանը և Մորտեն Ալլենֆորտը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ժամանակակից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակչության թիվն արագ աճել է վերջին սառցե առավելագույնից հետո (մոտավորապես 18 հազար տարի առաջ), սակայն տարածաշրջանում միգրացիան, որ տեղի է ունեցել մոտավորապես երկու-երեք հազար տարի առաջ, ըստ էության՝ չի դիպել իգական հատվածին:

Հետագայում գիտնականները ծրագրում են գենետիկ քննության ենթարկել Ադրբեջանի արևելյան տարածքներից, ինչպես նաև Վրաստանից վերցված նմուշները:

Փոխանցում է lenta.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Բեռլինը դեմ է ԳԴՀ-ում թուրքական սփյուռքի հետ Էրդողանի հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Հրանուշ Հակոբյան. հանգստացեք Հայաստանում՝ դուք կհանգստանաք, մենք՝ կհարստանանք’