‘Բացվել է Երևանյան համաեվրոպական խորհրդաժողովը (ֆոտոշարք)’

764

ԱԺ նիստերի սրահում քիչ առաջ սկսվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող Երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովը: Օրակարգում են հարցեր, որոնք վերաբերում են իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներին եւ իշխանությունների հայեցողության սահմաններին Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում:

Բացման խոսքով հանդես եկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Մարդու իրավունքների եւրոպական դատարանի նախագահ Դին Շպիլման, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:

Իր բացման խոսքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն՝ ըստ aravot.am-ի ասել է. «Նման միջոցառման անցկացումը փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին»:

ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն անդրադարձել է միջմշակութային երկխոսության խրախուսման, ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության, ռասիզմի դեմ հարցերին:

Գ.Հարությունյանը իր խոսքը համեմել է Մխիթար Գոշի Դատաստանագրքից:

«Իրավունքի գերակայության սկզբունքի ճանաչումը ինքնաճանաչման դրսեւորում է: Ոչ իրավական միջամտությունը անհատի սոցիալական վարքագծում չի կարող հանգեցնել սոցիալական համերաշխության»:

Նախորդ հոդվածը‘Մոմավառություն՝ սպանված գյուղապետի հիշատակին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախ. 700 միլիարդ չկա, հետեւաբար՝ 700 մլրդի չարաշահում չկա’