‘Բացվել է Շվեդիայում Հայաստանի դեսպանությունը’

1349

Ստոկհոլմի պատմական Ազնվականության պալատում՝ Ռիդդարհյուսեթում, տեղի է ունեցել Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Շվեդիայի կառավարության և արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ռիկսդագի անդամներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, շվեդահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսությանը ելույթներով հանդես են եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի ռազմավարական զարգացման նախարար Քրիստինա Պերսոնը։

Դեսպանության բացման առիթով Ազնվականների միության արխիվից հանդիսությունների սրահում ցուցադրման էր ներկայացված ծագումով հայ շվեդ դիվանագետ Իգնատիուս Մուրադջանյանին 1780թ. ազնվականի տիտղոս շնորհելու Շվեդիայի արքայական հրովարտակը, ինչպես նաև այլ պատմական փաստաթղթեր։ Միջոցառմանը հայ և շվեդ հեղինակների կատարումներով հանդես է եկել հայ երաժիտների լարային քառյակը։

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց նկատմամբ բռնությունների վերացման օրվա կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ քննիչների բաց մրցույթին «կողմնակի անձանց» մուտքն արգելվում է ‘