‘
Գերմանիայի Մյունհենում բացվել է աշխարհի ամենամեծ գարեջրային փառատոնը՝ Օքդոբերֆստը: Այն ունի իր բացման հատուկ արարողակարգը. քաղաքապետը բացելով գարեջրով լի տակառը՝ բացականչում է. «Բացված է»: 180 տարի շարունակ գերմանացիները այսպես են մեկնարկում աշխարհահռչակ մարաթոնը, որի ընթացքում 16 օր շարունակ հրավիրվածները խմում են միլիոնավոր լիտրեր գարեջուր:
Փառատոնի համար տեղադրվել են 14 հսկայական գարեջրային վրաններ, որոնք կարող են միաժամանակ սպասարկել 10 հազար հաճախորդների, ինչպես նաև ևս 17 ավելի փոքր վրաններ՝ նախատեսված 100-ից 400 մարդու համար: Գարեջրի գինը այս տարի բարձրացել է 35%-ով՝ հասնելով 9.85 եվրոյի:
Նախորդ տարի փառատոնին մասնակցություն է ունեցել 6.4 միլիոն մարդ, որոնք ընդհանուր առմամբ խմել են 6.9 միլիոն լիտր գարեջուր, հայտնում է ruvr.ru-ն:
‘