‘Բաց նամակ. «Ինչպե՞ս է լինում, որ Վարդան Պետրոսյանին կալանավորում են անմիջապես, իսկ այս վարորդին ազատության մեջ են պահում»’

5217

Արվեստագետ Լեւոն Մութաֆյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է շաբաթներ առաջ ավտովթարի հետևանքով մահացած դերսան Ջիվան Նիկոլյանի եղբոր` Գրիգոր Նիկոլյանի բաց նամակը.

«Եթե հիշում եք՝ սույն թվականի դեկտեմբերի 6-ին Արարատում տեղի էր ունեցել ավտովթար, որի պատճառով մահացել էր եղբայրս` 22- ամյա դերասան Ջիվան Նիկոլյանը: Արդեն գրեթե մի ամիս է անցել, բայց այդ մարդասպան վարորդը ազատության մեջ է: Եվ քանի որ մեր անօրեն երկրում օրենքն ուժ չունի, դրա համար էլ խնդրում եմ լուսաբանել այս անօրինությունները, որոնք կատարվում են մեզ հետ: Օգնեք, որ այդ վարորդ կոչեցյալը ստանա իր արժանի պատիժը: Քննիչը, որ զբաղվում է այս գործով, մեզ ասում է. որ վարորդը ձերբակալված չէ, քանի որ գործը գտնվում է փորձաքննության փուլում: Այդ դեպքում՝ ինչպե՞ս է ստացվում, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալեցին անմիջապես, դեռ հիվանդանոցից դուրս չգրված, իսկ սա, ով ոչ մի վնասվածք չի ստացել, անարդարացի պատճառներով դեռ ազատության մեջ է: Երկար ժամանակ լռել ենք, բայց հիմա լռելն անհնար է»:

Նախորդ հոդվածը‘Թեւան Պողոսյանը վայր է դնում պատգամավորի մանդատը’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Խաչի ժանգոտած մեխը’