‘
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված լուսանկարից, որում պատկերված է Մոսկվայում Հաղթանակի օրվա առթիվ տեղի ունեցած շքերթը, հեռացվել է Հայաստանի դրոշը, որը հեռարձակման ժամանակ երևացել է Ադրբեջանի դրոշից անմիջապես հետո:
Քանի որ օտարերկրյա զինվորականների մուտքը Կարմիր հրապարակ կազմակերպված էր այբբենական կարգով, Հայաստանի զինվորները հրապարակ են մտել ադրբեջանցիներից անմիջապես հետո:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել Հայաստանի դրոշի «անհետացման» փաստը: Փոխանցում է BBC-ն:
‘